ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐՏԵՂ ԿԱՐԵԼԻ Է ԱՊՐԵԼ
«Գրանդ Հոթել Երևանը», կամ առավել հանրածանոթ «Երևան» («Ինտուրիստ») հյուրանոցը, Հայաստանի մայրաքաղաքի ապրող լեգենդներից է, երկրի հանգուցային իրադարձությունների վկան և քաղաքի պատմության կարևոր դերակատարներից մեկը: Ի սկզբանե լինելով նրբաճաշակության խորհրդանիշ` այն մտավորականների և արվեստագետների մի քանի սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է եղել: Հյուրանոցը կառուցվել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով; Շենքը գտնվում է Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցում, որը Երևանի գլխավոր փողոցն էր: 1926 – 1928թթ. կառուցված հյուրանոցը դարձավ խորհրդային առաջին գլխավոր հատակագծով վերակառուցվող Հայաստանի մայրաքաղաքի առաջին խոշոր հասարակական շենքը:
Աշխարհի տարբեր լայնականներում, տարբեր հասարակարգերում, ժամանակաշրջաններում ստեղծված, ոճով, չափսերով և նշանակությամբ տարբերվող լավագույն ճարտարապետական ստեղծագործություններն այնուհանդերձ ունեն, իրենց միավորող հատկություններ: Վարպետ ստեղծագործողի տաղանդի հզոր մագնիսականությամբ լիցքավորված` դրանք դեպի իրենց են ձգում ամենանշանավոր մարդկանց, դառնում իրենց ժամանակի կարևորագույն իրադարձությունների էպիկենտրոնը` ներծծելով դարաշրջանի շունչն ու ուժը: «Երևան» հյուրանոցը Երևան քաղաքի այդպիսի յուրահատուկ կառույցներից մեկն է:
Այսօր Գրանդ Հոթել Երևանը ոչ միայն հյուրանոց է , այլև պատմական կառույց , որն արտացոլում է հայկական հյուրընկալության տոկունությունն ու մնայուն ժառանգությունը: Հյուրանոցն առաջարկում է արդիականացված և էլէգանտ համարներ ինչպես նաև ռեստորանային և սպա ծառայություններ։
Երբ խոսքը գնում է քաղաքի առաջին հյուրանոցի մասին, ի տարբերություն բոլոր հաջորդների, թվական անունը սոսկ թվահամար չէ։ Այն քաղաքի՝ քարտեզի վրա ու արևի տակ իր տեղը նորովի գիտակցելու վկայությունն է։
Չէ՞ որ հյուրանոցի հայտնվելը նշանակում է, որ քաղաքը հյուրերի է սպասում, ուրեմ ն՝ հետաքրքիր է ոչ միայն այստեղ ծնվածներին, այլև նրանց, ովքեր ուղիներ ընտրելու ազատությունն ունեն։ Ու այլևս երբեք հյուրանոցը չի կորցնի իր առանձնահատուկ կարևորության այս զգացողությունը։
ԱՎԵԼԻՆՏեղի ոգին
Իր բացառիկ խոհանոցով և անթերի սպասարկմամբ հայտնի «Նաիրի» ռեստորանը առաջարկում է խոհարարական ճանապարհորդություն, որը միախառնում է միջազգային և ֆյուժն խոհանոցը տեղական համերի և նրբությունների հետ:
Ավելին