Հատուկ պայմաններ
TERMS AND CONDITIONS
1. Նախաբան
1.1. Սույն փաստաթղթով կարգավորվում են Հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման հետ կապված ծառայությունները:
1.2. Հյուրանոցային ծառայությունների մատուցման նվազագույն ժամկետը 1 օրն է։
1.3. Հասկացություններ՝
1.3.1. Գրանդ Հոթել Երևան Հյուրանոց (այսուհետ` Հյուրանոց)՝ Հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որտեղ մատուցվում են Հյուրանոցային ծառայություններ
1.3.2. Հատուկ պայմաններ (terms and conditions)` զբոսաշրջության, գովազդի, անհատական տվյալների պաշտպանության, հաշմանդամության, սպառողների շահերի պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի կողմից սպառողներին հասանելի դարձվող տեղեկությունների ամբողջություն, որոնք անհրաժեշտ են սպառողին տեղեկացված որոշում կայացնելու համար.
1.3.3. Հյուր` ֆիզիկական անձ, ով Հյուրանոցում անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց։
1.3.4. Հաճախորդ՝ ֆիզիկական անձ, ով օգտվում է Հյուրանոցի այլ ծառայություններից՝ այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ դահլիճների վարձակալությունից, սննդի ծառայությունից և այլն
1.3.5. Հյուրանոցային համար՝ Հյուրանոցային տնտեսության օբյեկտում Հյուրի կացության (գիշերակացի) համար կահավորված առանձնացված գույքային միավոր` ննջատեղ, սենյակ, Հյուրանոցային համար
1.3.6. Սննդի ծառայություն` Հյուրերի սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված ծառայությունների համալիր
1.3.7. Այլ ծառայություններ՝ սննդի կազմակերպման և կացության հետ չառնչվող այլ ծառայություններ՝ այդ թվում, սակայն չսահմանափակվելով՝ լողավազան, սպա, տրանսֆերային, բանկետինգային ծառայությունների, դահլիճների ամրագրում և այլն․
1.3.8. Ներքին կանոնակարգ՝ սպառողի (հյուր և/կամ Հաճախորդ) համար նախատեսված պայմաններ, որը նախատեսված չէ Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի և նրա աշխատողների կամ նրան ծառայություններ մատուցող անձանց միջև հարաբերությունները կարգավորելու համար: Ներքին կանոնակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Ներքին Կանոնակարգ
1.3.9. Գրանցամատյան՝ կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյան:
1.3.10. Անձնական տվյալ`ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.
1.4. Հյուրանոցի մասին ընդհանուր տեղեկություններ
1.4.1. Ֆիրմային անվանումը ՝ Երևան Հյուրանոց ԲԲԸ
1.4.2. Ապրանքային նշան՝ Գրանդ Հոթել Երևան
1.4.3. Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 14
1.4.4. Ինտերնետային կայք՝ grandhotelyerevan.com
1.4.5. Հեռախոսահամար՝ +374 10 591 600
1.4.6. Հյուրանոցը հանդիսանում է Small Luxury Hotels of the world ցանցի անդամ Հյուրանոց։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ slh.com
1.4.7. Հյուրանոցը հանդիսանում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։ Այն կառուցվել է 1927թ․ճարտարապետ Ն. Բունիաթյանի կողմից։ Հիմք՝ ՀՀ Կառավարության Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին 14.12.2004թ․ N1616-Ն որոշում։
1.4.8. Հյուրանոցում առկա են աստիճանավանդակներ և թվով 3 վերելակ,
1.4.9. Հյուրանոցի տարածքում ընթացիկ շինարարական կամ վերանորոգման աշխատանքների իրականացման մասին տեղեկատվությունը հասանելի է Հյուրանոցի ինտերնետային կայքում։
1.4.10. Ավտոտրանսպորտային միջոցի կայանման հնարավորություն առկայության մասին ինֆորմացիան հասանելի է հյուրանոցի ինտերնետային կայքում։
1.4.11. Տնային կենդանիների մուտքը Հյուրանոցային համար հնարավոր է միայն Հյուրանոցի նախնական համաձայնությամբ։ Յուրաքանչյուր տնային կենդանու համար գանձվում է 15․000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ յուրաքանչյուր ամրագրված օրվա համար։ Հյուրերը պատասխանատվություն են կրում իրենց կենդանու վարքագծի համար և կենդանու կողմից պատճառված ցանկացած վնասի համար։
1.4.12. Անվանական հյուրանոցային համարներում, որտեղ պահպանվում են մեծանուն արվեստի ներկայացուցիչներին պատկանող անձնական և եզակի գույք, արգելվում է մինչև 14 տարեկան երեխաների մուտքը
1.4.13. Մինչև 18 տարեկան անձինք պետք է ուղեկցվեն մեծահասակների կողմից։
1.4.14. Հյուրերը պատասխանատվություն են կրում իրենց գտնվելու ընթացքում Հյուրանոցի գույքին հասցված ցանկացած վնասի համար: Վնասը գնահատվում է Հյուրանոցի կողմից և Հյուրը պարտավորվում է փոխհատուցել համապատասխան գումար:
1.4.15. Ալկոհոլի օգտագործումը թույլատրվում է միայն նշանակված վայրերում, և ցանկացած ձևի ոչ պատշաճ վարքագիծ, ներառյալ բարձր աղմուկը, խանգարող գործողությունները կամ այլ Հյուրերի կամ անձնակազմի նկատմամբ ոտնձգությունները, խստիվ արգելվում են։
1.4.16. Բոլոր Հյուրերի համար հարմարավետ միջավայր ապահովելու համար մենք խնդրում ենք, որ աղմուկի մակարդակը նվազագույնի հասցվի: Հյուրերից, ովքեր խանգարում են ուրիշներին, կարող է պահանջվել լքել Հյուրանոցի տարածքը առանց գումարի վերադարձի:
2. Հյուրանոցային համարները՝
2.1. Հյուրանոցում առկա են ընդհանուր թվով 103 Հյուրանոցային համարներ համաձայն հետևյալի՝
Classic Queen – 24 rooms
Classic King – 43 rooms
Classic King with Balcony – 4 rooms
Superior King – 4 rooms
Superior King with Balcony – 8 rooms
Deluxe Queen – 6 rooms
Deluxe Queen with Balcony – 5 rooms
Yerevan Grand Suite – 3 rooms
Charents Signature Grand Suite with Balcony – 1 room
Kochar Signature Grand Suite with Balcony – 1 room
Parajanov Signature Grand Suite with Balcony – 1 room
Khachaturian Signature Grand Suite with Balcony – 1 room
Aznavour Presidential Signature Suite with Balcony – 1 room
Yerevan Presidential Suite – 1 room
2.2. Հյուրանոցային համարների գործող գները հասանելի են Հյուրանոցի ինտերնետային կայքում։ Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում այլ կայքերում հրապարակված գների համար։
2.3. Հյուրանոցային համարների պայմանների և կահավորման մասին տեղեկությունն ու լուսանկարները հասանելի են Հյուրանոցի ինտերնետային կայքում,
2.4. Հյուրանոցային համարներում առկա են պահատուփեր, որոնք աշխատում են Հյուրի կողմից գեներացված գաղտնաբառով/ կոդով։ Հյուրի կողմից Հյուրանոցային համարը զբաղեցնելու ընթացքում Հյուրանոցը պատասխանատվություն չի կրում Հյուրի՝ այնտեղ պահվող դրամական միջոցների, թանկարժեք և անձնական իրերի ամբողջականության պահպանման կամ կորստի համար։
2.5. Գտնված իրերի դեպքում Հյուրանոցը կապ է հաստատում Հյուրի հետ, գտնված իրը պահվում է առավելագույնը 3 ամիս։
3. Հյուրանոցային համարի ամրագրման և սպասարկման կարգը՝
3.1. Հյուրը Հյուրանոցային համարը կարող է ամրագրել անձամբ ներկայանալով Հյուրանոց, ինտերնետային կայքի, օնլայն հարթակների կամ հեռախոսակապի միջոցով,
3.2. Գրանցման (check-in) ժամը՝ 14։00-ից հետո
3.3. Դուրս գրվելու (check-out) ժամը՝ մինչև 12։00
3.4. Ինքնագրանցման (self check-in) հնարավորություն առկա չէ։
3.5. Վաղ ամրագրման (early check in ) և/կամ ուշ դուրսգրման (մինչև ժանը 19․00) (late check out until 19.00) դեպքում գործում է հավելավճար Հյուրանոցային համարի արժեքի 50% –ի չափով՝ յուրաքանչյուրի համար։
3.6. Նախքան գրանցման ժամը կամ դուրսգրման ժամից հետո Հյուրը կարող է իր ուղեբեռը թողնել Հյուրանոցում պահպանության ոչ ավել քան 24 ժամ։ Հյուրանոցը պատասխանատու է ուղեբեռի քանակի և ոչ մի դեպքում դրանց պարունակության համար։
4. Վճարումները
4.1. Հյուրանոցային համարի դիմաց վճարումը կարող է կատարվել ինչպես կանխիկ այնպես էլ անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով «Անկանխիկ Գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները։
4.2. Նախքան Հյուրանոցային համարի տրամադրումը Հյուրին, այն պետք է ամբողջությամբ վճարված լինի։
4.3. Եթե իր կացության ընթացքում Հյուրը երկարացնում է Հյուրանոցային համարի ծառայությունից օգտվելու օրերի քանակը, ապա պարտավորվում է նախապես վճարել երկարացված օրերի համար ամբողջությամբ նախքան։
4.4. Հյուրանոցային համարի գնի մեջ ներառված ծառայությունների մասին տեղեկությունը հրապարակված է Հյուրանոցի ինտերնետային կայքում։
5. Հյուրանոցային համարի ամրագրման և չեղարկման քաղաքականություն
5.1. Ամրագրված Հյուրանոցային համարի չեղարկման դեպքում նախապես վճարված գումարը ենթակա է վերադարձման հետևյալ չափով՝
5.1.1. Եթե չեղարկումը կատարվում է ժամանումից առնվազն 48 ժամ առաջ և ամրագրումը կատարվել է անմիջապես հյուրանոցի միջոցով ապա գումարն ամբողջությամբ վերադարձվում է,
5.1.2. Եթե չեղարկումը կատարվում է ժամանումից ոչ ավել քան 1 օր առաջ, ապա գանձվում է մեկ օրվա արժեքը, իսկ մնացած գումարը, առկայության դեպքում, վերադարձվում է։
5.2. Գումարի վերադարձը կատարվում է իրավասու անձի կողմից նման պահանջ ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում,
5.3. Հյուրանոցային համարի ամրագրման հետաձգման պարագայում՝ խմբերի և օնլայն ամրագրումների դեպքում՝ գործում են չեղարկման հատուկ կանոններ, որոնց ծանոթանալու համար Հյուրը կարող է ուղարկել էլեկտրոնային նամակ sales@grandhotelyerevan.com.
6. Հյուրանոցի կողմից մատուցվող սննդի ծառայություններ
6.1. Նախաճաշ․
6.1.1. Նախաճաշը մատուցվում է յուրաքանչյուր օր ժամը 07։00-11։00
6.1.2. Հյուրը կարող է, լրացուցիչ վճարի դիմաց, պատվիրել նախաճաշ իր Հյուրանոցային համար։
6.1.3. Նախաճաշի մենյուն հասանելի է Հյուրանոցի ինտերնետային կայքում։
6.2. Ռեստորանային ծառայություն՝
6.2.1. Հյուրանոցում գործում է Նաիրի ռեստորանը, որը հասանելի է ժամը 12։00-23։00։
6.2.2. Ռեստորանի մենյուն հասանելի է Հյուրանոցի ինտերնետային կայքում։
6.3. Զովացնող և ալկոհոլային ըմպելիքների մատուցում՝
6.3.1. Հյուրերը կարող են ըմպելիքներ պատվիրել իրենց Հյուրանոցային համար առանց ժամային սահմանափակման Հյուրանոցի բարից և ռեստորանից։
6.3.2. Ըմպելիքների մենյուն հասանելի է Հյուրանոցի ինտերնետային կայքում։
6.4. Հյուրերին չի թույլատրվում սնունդ և խմիչքներ բերել Հյուրանոց այլ վայրից։
7. Հյուրանոցի կողմից մատուցվող այլ ծառայություններ
7.1. Հյուրերի համար, առանց լրացուցիչ վճարի, հասանելի են հետևյալ ծառայությունները՝
7.1.1. Սպորտային ակումբ
7.1.2. Սաունա, որի համար պետք է նախապես գրանցվել
7.1.3. Լողավազան տանիքում, որն ունի սեզոնային հասանելիություն
7.1.4. անլար (WI-FI) ինտերնետային հասանելիություն
7.2. Հյուրանոցում հասանելի են հետևյալ ծառայությունները՝ լրացուցիչ վճարով
7.2.1. Սպա ծառայություններ
7.2.2. Տրանսֆերային ծառայություններ
7.2.3. Լվացքատան ծառայություն
7.2.4. Ռեստորանային և սննդի մատուցման ծառայություններ
7.2.5. Դահլիճների ամրագրման և բանքեթինգի ծառայություններ
8. Գաղտնիություն և անձնական տվյալներ
8.1. Հյուրանոցի կողմից Հյուրին նույնականացնելու, վերջինիս մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով Հյուրանոցին անհրաժեշտ է հավաքել, մուտքագրել, համակարգել, պահպանել, կամ այլ կերպ մշակել Հյուրի անձնական տվյալները /այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելով կամ առանց դրանց/: Հյուրերի վերաբերյալ անձնական տվյալները գրանցվում են գրանցամատյանում։
8.2. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքը անձնական տվյալների սուբյեկտի՝ Հյուրանոցին հետ կնքված պայմանագիրն է, որով Հյուրը Հյուրանոցին տալիս է իր անձնական տվյալները մշակելու անվերապահ համաձայնությունը:
8.3. Մշակման ենթակա անձնական տվյալներն են անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, սեռը, անձնագրային տվյալները, ռեզիդենտությունը, հաշվառման հասցեն, կոնտակտային տվյալները,
8.4. Հյուրանոցն իրավունք ունի մշակելու Հյուրերի անձնական տվյալները պայմանագրի ժամկետի ընթացքում և պահելու դրանք ևս երեք տարի ժամկետով, որից հետո դրանք արխիվացվում են։
8.5. Հյուրանոցն ապահովում է Հյուրի անձնական տվյալների գաղտնիությունը՝ ՀՀ օրենսդրության համաձայն, հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները:
8.6. Անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
8.7. Հյուրանոցի ընդհանուր օգտագործման տարածքները տեսահսկվում են տեսախցիկներով։
9. Բողոքների ներկայացման ընթացակարգը
9.1. Մատուցված ծառայությունների վերաբերյալ բողոքները նախապես ենթակա են ներկայացման Հյուրանոցին,
9.2. Հյուրանոցին բողոքը ներկայացվում են հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
9.2.1. Ընդունարան ներկայացնելով բողոքը գրավոր ձևով։
9.2.2. Է․փոստի միջոցով՝ նամակ ուղարկելով Հյուրանոցի՝ marketing@grandhotelyerevan.com էլեկտրոնային փոստին,
9.2.3. Գրավոր նամակ ուղարկելով Հյուրանոցի հասցեով։
9.3. Հյուրանոցն ընթացք է տալիս միայն 9․2 կետով սահմանված կարգով ներկայացված բողոքներին։
9.4. Բողոքները քննվում են Հյուրանոցի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում և Հյուրը ծանուցվում է արդյունքների մասին իր կողմից տրամադրված էլ-փոստի հասցեով։ Ընդ որում սխալ կամ թերի էլ-փոստի հասցեի տրամադրման բացասական հետևանքները կրում է Հյուրը։
9.5. Հյուրանոցի կողմից բողոքը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում դրանք ենթակա են հասցեագրման զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնին՝ բողոքի պատասխանում ներառելով զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնի կայք էջի հասցեն.
10. Այլ պայմաններ
10.1. Հյուրանոցն իրավունք ունի սույն հատուկ պայմանները փոփոխելու ցանկացած ժամանակ: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանք Հյուրանոցի ինտերնետային կայքում հրապարակելու պահից։
10.2. Հատուկ պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ օրենսդրությամբ: