Լողավազան
Բացօթյա լողավազան
Լողավազանը գտնվում է Գրանդ Հոթել Երևանի տանիքում և բաց է մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, աշխատանքային ժամերն են 09:00-ից մինչև 21:00-ն։ Այստեղ կարող եք զովանալ, արևայրուք ընդունել և վայելել երևանյան արևի տաք շողերը հենց քաղաքի սրտում։
Մեր բացօթյա լողավազանը նաև բացառիկ վայր է միջոցառումների համար: Լինի հարսանիք, աշխույժ երեկույթ կամ հատուկ տոնակատարություն, մեր անձնակազմը անմոռանալի կդարձնի ձեր ցանկացած միջոցառում:
ՁԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՎԱՅՐԸ
Երևանի գեղեցիկ տեսարանով այս կախարդական վայրը կատարյալ է ռոմանտիկ ընթրիքների, մասնավոր միջոցառումների և կոկտեյլ երեկույթների համար: